Թերթը գրում է, որ ՀՀԿ շարքերում խուլ դժգոհություն է տարածվել կուսակցության խորհրդի կազմի վերաբերյալ: «Կուլիսներում խոսվում է, որ ՀՀԿ գործադիր մարմնի ձեւավորման հարցում մեծ դեր է կատարել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ընդգրկել է մարդկանց, որոնք չունեն բավականաչափ հեղինակություն, բայց նվիրված են վարչապետի անձին: Օրինակ, Տիգրան Սարգսյանին հաջողվել է խորհուրդ մտցնել իր մտերիմ Կարինե Մինասյանին: Նա վարչապետի կողքին է եղել դեռեւս Կենտրոնական բանկի նախագահ աշխատելու տարիներին: Այն ժամանակ Կարինե Մինասյանը ԿԲ խորհրդի անդամ էր, իսկ հետագայում, կրկին Տիգրան Սարգսյանի թեթեւ ձեռքով, տեղափոխվեց ՊԵԿ` որպես Գագիկ Խաչատրյանի տեղակալ: ՊԵԿ նախագահը, սակայն, երկար չհանդուրժեց վարչապետի թիմակցի ներկայությունն իր քթի տակ եւ ազատվեց նրանից, որից հետո Մինասյանը վարչապետից ստացավ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը: Պետք է ընդունել, որ զբաղեցրած պաշտոններից ոչ մեկում տիկին Մինասյանն աչքի չի ընկել իր աշխատանքով եւ հազիվ թե էական դեր խաղա նաև կուսակցական կյանքում:
«Հրապարակ». Խուլ դժգոհություն ՀՀԿ շարքերում կուսխորհրդի կազմի հետ կապված
Տեղադրություն




























