Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի հետ փոխըմբռնման հուշագիր կնքելու նպատակով Հայաստան կժամանի Ֆրանսիայի Մրցակցային մարմնի նախագահ Բրունո Լասերը:
Միջոցառմանը ներկա կլինեն նաեւ Հայաստանում Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Լիտվայի դեսպանները, ինչպես նաեւ այլ պաշտոնյաներ եւ գործարար համայնքի ներկայացուցիչներ: Մասնավորապես Հայաստանում ֆրանսիական ընկերություններ «Երեւանի կոնյակի գործարանի» «Օրանժ Արմենիայի» «Բյուրո Վերիտասի» «Բաղդասարով Կրիստալ Գրուպի» «Եվրոպա» հյուրանոցի եւ այլ ընկերությունների ղեկավարները, որոնք կներկայացնեն իրենց մտահոգություններն ու կարծիքները մրցակցային խնդիրների վերաբերյալ:
Հուշագրի կնքումը նպատակ ունի իրականացնել ուղղորդված եւ ակտիվ համագործակցություն` ուղղված հայ-ֆրանսիական գործարար կապերի եւ արդար մրցակցային միջավայրի բարելավմանը:Լրագրողները եւս հրավիրվում են ներկա գտնվելու միջոցառմանը եւ լուսաբանելու այն:
Միջոցառումը տեղի կունենա մարտի 19-ին, ժամը 11-ին` «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում:




























