Մարտի 21-ին Գառնի Մայր տաճարում Արորդիների ուխտը, արիադավան իր անխախտ ավանդության համաձայն, ծիսականորեն տոնելու է Հայոց Ամանորը՝ խորհրդանիշը Հայոց հաղթության ու զորության աստված Վահագնի տիեզերական ծնունդի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արորդիների ուխտի Մեհենական խորհրդից:
Ըստ այդմ, սկսվում է 9595 թվականը: Արորդիների ուխտը շնորհավորում է ողջ արիական հայության մոտալուտ Ամանորը եւ հրավիրում մասնակցելու Վահագնի ծննդյան տոնախմբությանը:
Ծեսի սկիզբը՝ ժամը 13:00-ին:



























