«Ժառանգություն» կուսակցության համամասնական ընտրացուցակի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, կուսակցությունը համամասնական ընտրացուցակը դեռ չի ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դժգոհ է ցուցակի դասավորությունից եւ փորձում են պայմանավորվածություն ձեռք բերել եւ փոքր-ինչ փոփոխել համամասնական ընտրացուցակը: «Ազատ դեմոկրատներին» զայրացրել է ցուցակում քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների նման դասավորությունը, եւ նրանք փորձում են համոզել Րաֆֆի Հովհաննիսյանին, որպեսզի «Ժառանգությունը» փոփոխություններ կատարի:
Մի շարք աղբյուրների փոխանցմամբ, հենց ցուցակի նման դասավորությունն է պատճառ դարձել, որ ցուցակում չընդգրկվի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը: Ցուցակի շուրջ տարաձայնությունների պատճառով «Ժառանգությունը» լքել էր կուսակցության փոխնախագահ Կարինե Հակոբյանը, իսկ Լարիսա Ալավերդյանը նշել էր, թե դա դեռ վերջնական ցուցակը չէ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «ժառանգությունը» ներկայացրել էր 101 հոգանոց ընտրացուցակի առաջին 25 համարներին: Մարտի 18-ին հրապարակված ցուցակն ունի հետեւյալ տեսքը.
1. Րաֆֆի Կ. Հովհաննիսյան,
2. Խաչատուր Քոքոբելյան, Ազատ Դեմոկրատներ,
3. Զարուհի Փոստանջյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր
4. Ալիկ Արզումանյան, Ազատ Դեմոկրատներ, նախկին արտգործնախարար
5. Ռուբեն Հակոբյան, Ժառանգություն, քաղաքագետ
6. Թեւան Պողոսյան, անկուսակցական, ՄԶՄԿ նախագահ,
7. Մասիս Այվազյան, Ազատ Դեմոկրատներ, նախկին փոխոստիկանապետ
8. Ստյոպա Սաֆարյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր
9. Իզաբելլա Աբգարյան, անկուսակցական, բլոգեր,
10. Արման Մուշեղյան, անկուսակցական, հաշմանդամների «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ
11. Անուշ Սեդրակյան, Ազատ Դեմոկրատներ, գրականագետ, ԵՊՀ դասախոս
12. Արտակ Ղազարյան, անկուսակցական, տնտեսագետ
13. Գառնիկ Սահակյան, Ժառանգություն, դեղագետ
14. Անահիտ Բախշյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր, մանկավարժ
15. Հովհաննես Ղազարյան, Ազատ Դեմոկրատներ, մանկավարժ
16. Արմեն Մարտիրոսյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր
17. Արաքս Պողոսյան, անկուսակցական, ռադիոլրագրող,
18. Կարապետ Ռուբինյան, անկուսակցական, Գերագույն խորհրդի նախկին փոխխոսնակ
19. Հովսեփ Խուրշուդյան, Ժառանգություն, տնտես-աշխարհագրագետ
20. Կարեն Կարապետյան, Ազատ դեմոկրատներ, միջազգայնագետ




























