Թերթը զրուցել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից:

Պարոն Գրիգորյան, փաստորեն, Ձեր անունը չկա ԲՀԿ համամասնական ցուցակում: Դուք դա ինչպե՞ս եք գնահատում: Արդյոք նշանակո՞ւմ է, որ Ձեր աշխատանքը ԲՀԿ-ն չգնահատեց:

Փաստորեն ես ներգրավված եմ ԲՀԿ ցուցակում:

Ո՞ր համարն եք: Համամասնական ցուցակի առաջին 20 տեղում գոնե ներգրավված չեք:

Ներգրավված եմ ցուցակում: Համարն ի՞նչ կապ ունի: Համարն ինձ այնքան էլ չի անհանգստացնում:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում, որ ԲՀԿ համամասնական ցուցակում Ձեզնից առաջ է Տիգրան Ուրիխանյանը, մարդիկ, որ ԲՀԿ-ի հետ գրեթե կապ չունեն:

Նորմալ, առանց խանդի, առանց նախանձի: Նորմալ: Ով ուզում է լինի` կապ չունի:

Եթե նախարար չլինեք, կշարունակե՞ք հավատարիմ մնալ ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին:

 Չկասկածեք դրանում:

Իսկ ԲՀԿ ընտրարշավում ի՞նչ ներդրում եք ունենալու:

 Ինչ հնարավորություն ունենամ:

Իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում ԲՀԿ ցուցակը: Արդյոք սա այն ցուցա՞կն է, որով պետք է ներկայանար ԲՀԿ-ն:

 Գտնում եմ, որ նորմալ ցուցակ է հրապարակված:

Որտեղ Ձեր անունը չկա:

 Ի՞նչ կապ ունեմ ես ցուցակի հետ, ինչ պարտադիր էր, որ իմ անունը լիներ ցուցակում: