Իրաքցի հեռուստալրագրող Մունթազեր ալ-Զաիդին, ով աշխարհին հայտնի դարձավ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի վրա կոշիկներ նետելով, այսօր ինքն է հայտնվել նետված կոշիկների տարափի տակ: Հիշեցնենք, որ նա 9 ամիս բանտում է անցկացրել իր այդ արարքի համար եւ այս տարվա սեպտեմբերին է դուրս է եկել բանտից:

Բանն այն է, որ իրաքյան պատերազմի հարցերով Փարիզում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, որտեղ ասուլիս տվողներից մեկը հենց Զաիդին է եղել, մեկ այլ իրաքցի լրագրող կոշիկ է նետել նրա ուղղությամբ: Լրագրողը չի վնասվել, քանի որ նրան Բուշի պես հաջողվել է խույս տալ հարվածից:

Լրագրողն իր այս քայլով իր բողոքն է հայտնել այն բանի դեմ, որ Մունթազեր ալ-Զաիդին պաշտպանում է Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի բռնապետական վարչակազմին: