2009թ. առաջին 10 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կրճատվել է 31 տոկոսով:

«Բիզնես 24»-ի փոխանցմամբ՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 3 մլրդ 121.6 մլն դոլար:

Ընդ որում ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կրճատվել է 24,7 տոկոսով եւ կազմել 935,1 մլն դոլար, իսկ Եվրամիության երկրների հետ ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 40,7 տոկոսով եւ կազմել 962,2 մլն դոլար:

Նշված ժամանակահատվածի արդյունքներով, արտաքին առեւտրաշրջանառության շուրջ 30 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին (23 տոկոսը` Ռուսաստանին), 30,8 տոկոսը` Եվրամիության անդամ երկրներին, 7,2 տոկոսը` Չինաստանին, 5 տոկոսը` Միացյալ Նահանգներին, 4,5 տոկոսը` Թուրքիային: