Մարտի 22-ին, ժամը 20.00-ին,  ոստիկանության Արմավիրի բաժնի  ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 43-ամյա  Սարիկ Զ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփանման զանգված, իսկ վերնաշապիկի գրպանից՝ թմրեցնող 9 դեղահաբ:

Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, թե Սարիկ Զ.-ն հայտարարել է, որ զանգվածը պատրաստել է իր օգտագործման համար, իսկ դեղահաբերը 2011 թ. բերել է ՌԴ-ից:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն: