Հոնդուրասի խորհրդարանը մերժել է նախագահ Մանուել Սելայայի վերադարձը նախագահի պաշտոնին, ով տապալվել էր հունիսի 28-ի հեղաշրջման արդյունքում։ Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, 128 պատգամավորներից 83-ը դեմ են քվեարկել պետության առաջնորդի վերականգնմանը։
Հոնդուրասի խորհրդարանի կայացրած որոշման դեմ Սելայան հանդես է եկել սուր քննադատությամբ։ Նրա խոսքով, իր վերականգնմանը դեմ քվարկած պատգամավորների որոշումը «անարգանք է ժողովրդի համար»։ Սելայան ասել է, որ «պատմությունը կդատապարտի» խորհրդարականների որոշումը։




























