Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 30-ից մինչեւ օգոստոսի 7-ը այցելելու է Հարավային Ամերիկայի երկրներ:
Նախարարն այցելելու է Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ եւ Չիլի, եւ կհանդիպի այդ երկրների ղեկավարների հետ: Տեղի են ունենալու նաեւ հանդիպումներ այդ երկրների հայ համայնքների ներկայացուցիչների հետ:
Սա ՀՀ արտգործնախարարի առաջին այցն է 2002թ. թ.-ից ի վեր:



















