News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ընկերության հիմնական միջոցների մի մասը կարտահանվի Ռուսաստան` մարզակոշիկների արտադրությունը կազմակերպելու համար: Հայաստանի կառավարությունն այսօր` մայիսի 10-ին երկարաձգեց այդ ընկերության նկատմամբ կիրառված «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմը` մինչեւ 2015 թ. մայիսի 16-ը:

«Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկան» 1988 թ. ներմուծել է պոլիուրետանի հիմքի վրա հողաթափերի արտադրության 600 հազ. զույգ հզորության կառուսելային հաստոց ու հարակից հաստոցներ, եւ Adidas ֆիրմայի աջակցությամբ սկսել է արտադրել տղամարդու, կանացի ու մանկական հողաթափեր: Ընկերությունն իր արտադրատեսակների համար որպես հումք օգտագործել է գերմանական «Բայեր» ֆիրմայի արտադրության բարձրորակ պոլիուրետան, որը ներկրել է Գերմանիայից: Խորհրդային Միության փլուզումից հետո՝ երբ տեղական շուկան հագեցավ մեծ թվով արտերկրից ներմուծված ցածրորակ, սակայն գնային առումով ավելի էժան հողաթափերով, իսկ տրանսպորտային ծախսերը մեծ մասնաբաժին էին կազմում ապրանքի ինքնարժեքի կառուցվածքում, ընկերությունը չդիմանալով մրցակցությանը` դադարեցրեց հողաթափերի արտադրությունը, իսկ նշված սարքավորումները տարիներ շարունակ մատնվեցին անգործության եւ կանգնեցին ժանգոտման եւ շարքից դուրս գալու վտանգի առաջ:

Հաշվի առնելով, որ հողաթափերի սպառման շուկան ՌԴ-ն է, ինչպես նաեւ հիմք ընդունելով, որ նույն «Բայեր» ֆիրման (որի հումքից օգտվում է ընկերությունը) գործարկել է բարձրորակ պոլիուրետանի արտադրություն ՌԴ Օբնինսկ քաղաքում, հողաթափերի արտադրությունը վերսկսելու նպատակով 2011 թ. նշված հաստոցները ընկերությունը ժամանակավորապես տեղափոխվեց ՌԴ եւ հիմնեց համատեղ ձեռնարկություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ