News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման քարտեր տրամադրող համակարգեր են դրվել Հայաստանի արդեն ավելի քան 10 անձնագրային սեղաններում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդել է  լեհական PWPW ընկերության գործադիր տնօրեն Կշիշտոֆ Ժարնոտալը: Հիշեցնենք, որ Հայաստանում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման  քարտերի հանձնումն սկսվել է 2012թ. հունիսի 1-ից: Հայաստանում ընդհանուր թվով 61 անձնագրային սեղան է գործում, որոնցից 13-ը` Երեւանում:

Լեհական PWPW-ը, որն ընտրվել էր մրցույթով, Հայաստան կմատակարարի գրքույկներ  կենսաչափական անձնագրերի համար եւ  թերթիկներ նույնականացման քարտերի համար, ինչպես նաեւ Ոստիկանության անձնագրային բաժիններում կտեղակայի սարքավորումներ` պատրաստի փաստաթղթերի թողարկման համար: Անձնագրային ծառայության աշխատակիցների շրջանում արդեն  իրականացվել են  դասընթացներ տեղական  Smart-Tech ընկերության հետ համագործակցությամբ: «Դասընթացների ընթացքում աշխատակիցները սովորել են նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, այդ թվում դեմքի եւ մատնահետքերի կենսաչափումը եւ այլն», – բացատրել է Կ. Ժարնոտալը:

Կենսաչափային համակարգերի հաստատումը բոլոր անձնագրային բաժիններում կհամաձայնեցվի հայկական կողմի հետ: 

2012 թվականին` համակարգի կիրառման առաջին տարում, նախատեսվում է  թողարկել  50 հազար անձնագրեր եւ նույնականացման 150 հազար քարտեր: Հայկական կողմի համար դրանց արժեքը կկազմի  համապատասխանաբար 37.42 եւ 5.52 եվրո մեկ հատի համար:  Մինչեւ 2017 թվականը նախատեսվում է թողարկել 304 հազար կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման 1 միլիոն քարտեր:

Լեհական PWPW ընկերության ծառայությունների ընդհանուր գումարը, ըստ հայկական  «EKENG» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի,  կկազմի 16.9 միլիոն եվրո: Աշխատանքները նախատեսված է ավարտել մինչեւ 2017 թվականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ