«SOS Սեւան» ֆիլմը գերմանական հայտնի NaturVision կինոփառատոնում «Երեխաների ֆիլմեր» անվանակարգում արժանացել է գլխավոր մրցանակի: Ֆիլմը պատմում է Սեւանա լճի բնապահպանական խնդիրների մասին:

Ֆիլմը նկարահանվել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի՝ (FPWC) Արեւորդի բնապահպանական կրթական ծրագրի շրջանակներում` հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍելլ-ՄՏՍ–ի աջակցությամբ:

NaturVision կինոփառատոնն ամեն տարի անցկացվում է Գերմանիայի Լյուդվիգսբուրգ քաղաքում եւ Եվրոպայում այն ամենահայտնի փառատոններից է: