Երեւանում Սիրիայի դեսպանատունը պաշտոնական հայտագրով տեղեկացրել է Մոհամադ Հոսամ Հաֆեզի դիվանագիտական առաքելության դադարեցման մասին: Այդ մասին NEWS.am-ին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նշենք, որ արաբական Ալ-Ջազիրա հեռուստաալիքը տեղեկություն է տարածել, թե Հայաստանում Սիրիայի հյուպատոս Մոհամմադ Հոսամն անցել է սիրիական ընդդիմության կողմը:
Բախումները Սիրիայում շարունակվում են 2011թ. մարտից, ՄԱԿ-ի տվյալներով, դրան զոհ են գնացել 16 հազար մարդ: Սիրիայում ապրում է 60-70 հազար հայ կամ բնակչության 0,5 տոկոսը:


























