News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ օգոստոսի 19-ին եւ դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին Երեւանի Կենտրոն վարչական շրջանում (Մովսես Խորենացու փողոցում` պարփակված Տիգրան Մեծի եւ Ագաթանգեղոսի փողոցներով) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը: Այդ մասին NEWS.am-ին  տեղեկացրեցին Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից:

Տոնավաճառին մասնակցելու են Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք երեւանյան սպառողներին են ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը:

Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: Տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու եւ միաժամանակ առեւտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով սահմանվել եւ հետևողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից ստացված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը տվյալ մասնակցի սեփական արտադրանքն է: Բացի այդ, միջնորդների ներկայությունը տոնավաճառին բացառելու նպատակով տոնավաճառի կազմակերպիչների կողմից տեղում իրականացվելու է վերահսկում:

Տոնավաճառների մասնակիցներին կազմակերպիչների կողմից անվճար տրամադրվելու են հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ, սայլակներ եւ արտահագուստ: Տոնավաճառներն ուղեկցվելու են երաժշտությամբ, ներկայացումներով եւ համերգային ծրագրերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ