News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Օրանժ-ֆրանս տելեկոմ» ընկերության փոխնախագահ Բընուա Շինի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է. «2009 թվականին մենք հնարավորություն ընձեռեցինք «Օրանժ»-ին մուտք գործել հայկական շուկա: Այսօր կարող ենք արձանագրել, որ կառավարության այդ որոշումն իրեն լիովին արդարացրել է, որովհետեւ ունեցանք նոր ընկերություն, որը տեղեկատվական հաղորդակցության դաշտում ավելացրեց  մրցակցությունը, բարձրացրեց մատուցվող ծառայությունների որակը եւ դրանց հասանելիության աստիճանը, ինչից, բնականաբար, շահեցին մեր քաղաքացիները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

«Օրանժ-ֆրանս տելեկոմ» ընկերության փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությունից՝ ցուցաբերվող աջակցության համար: Բընուա Շինը տեղեկացրել է, որ «Օրանժ»-ը  պատրաստակամ է հետագայում եւս շարունակել  ներդրումները մեր երկրում, ինչպես նաեւ ավելացնել մատուցվող բարձր մակարդակի ծառայությունների քանակը, ինչին ի պատասխան՝ վարչապետը ՀՀ կառավարության աջակցությունն է հայտնել  ֆրանսիական ընկերությանը հետագա ծրագրերի իրականացման գործում:

Այնուհետեւ Բընուա Շինը կառավարության ղեկավարին է ներկայացրել «Օրանժ-Արմենիա» ընկերության նոր գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիտբերին, ով այդ պաշտոնում փոխարինելու է իր գործունեությունն ավարտող Բրունո Դյութուային: 

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վերջինիս՝ մեր երկրում կատարած աշխատանքի համար, եւ «Օրանժ-Արմենիա» ընկերության նոր ղեկավարին մաղթել հաջողություններ՝ հետագա գործունեության մեջ:

Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի ողջ տարածքում ինտերնետային կապի  զարգացմանը, բջջային հեռախոսներում հայերեն ստեղնաշարերի ներդրման հնարավորությանը վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ