News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 4-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.83 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.45%-ով կամ 1.83 դրամով:

Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 2.1 մլն դոլար: Առեւտրային նստաշրջանի վերջում դոլարն արդեն առաջարկվում էր 411 դրամով:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը թանկացել է մոտ 1 դրամով: Որոշ բանկեր դոլարի առքի փոխարժեքը հասցրել են մինչեւ 410 դրամ, թեեւ մեծամասամբ դոլարն ընդունվում է 409 դրամով: Դոլարի վաճառքի առավել տարածված փոխարժեքը 412 դրամն է:

Forex միջազգային շուկայում եվրոն թանկանում է բոլոր արժույթների նկատմամբ՝  սպասումներ կան, որ Եվրոպայի կենտրոնական բանկը կգնի ԵՄ անդամ երկրների բոլոր խնդրահարույց պարտատոմսերը: Այդ լուրերի ազդեցությամբ եվրոյի փոխարժեքը ընդհուպ մոտեցել է 1.26 դոլարին:

Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում դոլարը շարունակում է աժանանալ` 1 դոլարն արժե 32.1995 ռուբլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ