News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 7-ին, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) Հայաստանի Հանրապետության մասնակցության 20-ամյակին նվիրված նվիրված ընդունելության ժամանակ, մարվեց եւ  շրջանառության մեջ դրվեց այդ հոբելյանին նվիրված նամականիշ: Մարումն իրականացրեցին ՀՀ Արտաքին գործերի նախարար Եդվարդ Նալբանդյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ԵԱՀԿ դեսպանների պատվիրակության ղեկավար Իոյն Օ Լիրին, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, Հայփոստ ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

Նամականիշի վրա պատկերված է Վիեննայի Հոֆբուրգի համաժողովների կենտրոնը` ԵԱՀԿ-ի քաղաքական քննարկումների եւ հանդիպումների կենտրոնակայանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ ԵԱՀԿ դրոշները:

1992թ-ի հունվարի 30-ին Հայաստանի Հանրապետությունը դարձավ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության խորհրդաժողովի /այժմ ԵԱՀԿ/ լիիրավ մասնակից պետություն` ԵԱՀԽ նախարարների խորհրդի որոշման համաձայն: ԵԱՀԿ-ի հետ առավել գործուն համագործակցության Հայաստանի Հանրապետության կառավարության պատրաստակամությանը արձագանքելով ԵԱՀԿ Մշտական խորհուրդը 1999 թ-ի հուլիսի 22-ին որոշում կայացրեց Երեւանում հիմնել ԵԱՀԿ գրասենյակ: Այն գործում է 2000 թ.-ից ՀՀ-ի եւ ԵԱՀԿ միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո:

ԵԱՀԿ-ն հանդիսանում է անվտանգության հարցերով աշխարհում ամենամեծ միջկառավարական կազմակերպությունը, որի կազմում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Հյուսիսային Ամերիկայի 56 մասնակից երկրներ: Նրա մանդատը ներառում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են զինուժի վերահսկողությունը, մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, արդար ընտրությունները:

Նամականիշի վրա պատկերված է Վիեննայի Հոֆբուրգի համաժողովների կենտրոնը` ԵԱՀԿ-ի քաղաքական քննարկումների եւ հանդիպումների կենտրոնակայանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ ԵԱՀԿ դրոշները:

Ի թիվս այլ նամականիշերի, 2012թ. Հայփոստն արդեն մարել եւ շրջանառության մեջ է դրել Հայաստանի Հանրապետության ՄԱԿ-ի անդամ դառնալու 20-ամյակին նվիրված, Հայ-Ռումինական համատեղ թողարկման նամականիշեր, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված նամականիշով ծրարը: Առաջիկայում կմարվեն ՀԱՊԿ-ի տարելիցին նվիրված եւ այլ նամականիշեր:

Նամականիշի տեխնիկական տվյալներն են.

Դիզայնը` Վ. Մկրտչյան

Տպարանը` CARTOR /Ֆրանսիա/

Անվանագինը` 330 ՀՀ դրամ

Տպաքանակը` 40 000

Հայփոստ թրասթ մենեջմենթ, Հայփոստ ՓԲԸ

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ