News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։

Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը, սեպտեմբերի 8-ին Վլադիվոստոկում ԱԽՏՀ-ի գագաթաժողովի շրջանակում ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Հ. Քլինթոնի հետ։

 «Տեղի է ունեցել օրակարգի հարցերի վերաբերյալ կարծիքների փոխանակում, ներառյալ առեւտրաներդրումային կապերի զարգացումը, որդեգրման ոլորտում փոխգործակցությունը, վիզային ռեժիմի հեշտացումը՝ կապված ս/թ. սեպտեմբերին ուժի մեջ մտնող վիզային ձեւակերպումները հեշտացնելու մասին ռուս-ամերիկյան համաձայնագրի հետ։ Նախարարները հանգամանորեն քննարկել են իրանական միջուկային ծրագրի հարցը, Սիրիայի եւ Կորեական թերակղզու  իրավիճակը։ Շոշափվել է նաեւ մերձդնեստրյան եւ ղարաբաղյան հակամարտությունների կարգավորման հարցը», - ասվում է հաղորդագրությունում։

Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միջազգային հանրության հատուկ ուշադրությունը սեւեռվեց ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնելուց եւ ներում շնորհելուց հետո։ Հունգարական եւ ադրբեջանական իշխանությունների արարքը վրդովմունք են հարուցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Մասնավորապես, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բացասաբար են արձագանքել կատարվածին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ