News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Իրանում հաջողությամբ փորձարկվել են հակաօդային պաշտպանության նոր հրթիռային համակարգը, որը ստեղծվել է տեղացի մասնագետների կողմից: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  (ԻՀՊԿ) կոմյունիկեում:

Կոմյունիկեում նշվում է, որ միջին հեռավորության ռադիուսի համակարգում  «Ռաադը» ունակ է գրանցել 50 կմ հեռավորության եւ 22 կմ բարձրության  վրա գտնվող նշանակետերը: ԻՀՊԿ-ի հրամանատարներից մեկը հայտնել է, որ համակարգը ստեղծվել է ԱՄՆ  Ռազմաօդային ուժերիինքնաթիռների դեմ պայքարի համար, փոխանցում է «Գոլոս Ռոսիին»:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Իրանը Պարսից ծոցում ռազմածովային զորավարժություններ է կատարում, որոնց մասնակցում են սուզանավեր եւ ականակիր նավեր: Նույն ջրերում տեղի են ունենում նաեւ ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների Ռազմածովային ուժերի փորձարկումները:

ԻՀՊԿ-ի հրամանատար Ալի ֆադավին հայտնել է, որ Իրանը ուսումնավարժանքների ժամանակ իրականացրել է ծովածոցի տարածքում միաժամանակ  4 ծովային հրթիռների բացթողման փորձարկում: Բոլոր 4 հրթիռները միաժամանակ բաց են թողնվել ծովային խոշոր նշանակետի ուղղությամբ, որը 50 վայրկյան անց ոչնչացվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ