News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսական շուկայում ամերիկյան դոլարի փոխարժեքի անկումը դրամի նկատմամբ արագացել է; «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 26-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 404,99 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.21 %-ով կամ 0,85 դրամով: 

Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 5.2 մլն դոլար: Հաշվի առնելով վերջին օրերին դոլարի առաջարկի կայուն բարձր մակարդակը՝ կարելի է ենթադրել, որ փոխարժեքի ներկայիս տատանումները որոշ չափով սպեկուլյատիվ գործոնի ազդեցությունն են կրում:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն այսօր էժանացել է մոտ կես դրամով; Արդեն կան փոխանակման կետեր, որոնք դոլար են առաջարկում 406 դրամով: Դոլարը գնվում է 403-404 դրամով: 

Forex միջազգային շուկայում դոլարը ամրապնդվում է այլ արժույթների նկատմամբ՝ Ֆիլադելֆիայի Ֆեդերալ ռեզերվային բանկի նախագահ Չարլզ Պլոսերի հայտարարություններից հետո, այն մասին, որ ԱՄՆ տնտեսությունը չի կարող վերականգնվել միայն մոնետար գործիքներով:   Եվրոն այսօր հիմնականում սակարկվում է 1,29 դոլարի ցածր մակարդակում;

Ռուսաստանի միջբանկային շուկայում եւս դոլարը բարձրացել է եւ գնահատվում է 31.2221 ռուբլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ