News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում 89 տարեկան հասակում մահացել է BBC-ի «Գիշերային երկինք» ծրագրի անփոփոխ հաղորդավար, հայտնի աստագետ սըր Պատրիկ Մուրը: Մուրը գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում` որպես բոլորից երկար նույն ծրագիրը վարած հաղորդավար:

Մուրը մահացել է Արեւմտյան Սուսեքսի Սելսի քաղաքի իր տանը: Վերջին օրերն հենց այնտեղ անցկացնելը նրա ցանկությունն է եղել:

Պ. Մուրը ծնվել էր 1923թ. մարտի 4-ին` անգլիական Միդլսեքս կոմսությունում: Պատերազմի ժամանակ կեղծ տարիք նշելով` նա ծառայել է Բրիտանիայի ռազմաօդային ուժերում, ստացել է լեյտենանտի կոչում: Նրա աստղագիտական աշխատությունները 1960-ականներին կիրառվել են ԽՍՀՄ-ում, ԱՄՆ-ում:

«Էխո Մոսկվին» հայտնում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նրան հաջողվել է հայելային հեռադիտակ ստեղծել, որի օգնությամբ գիտնականները կարողացել են  հետեւել Լուսնին եւ հնարավորություն են ստացել կազմելու նրա մակերեւույթի քարտեզը:

Գիտնականն ստեղծել է նաեւ Վեներայի եւ Նեպտունի քարտեզները, ինչպես նաեւ Արեգակնային համակարգինն ընդհանուր առմամբ: 

2001թ.  գիտության զարգացման եւ տարածման գործում ներդրած ավանդի համար նա Եղիսաբեթ թագուհուց ասպետի կոչում էր ստացել, հայտնում է  BBC-ն:

Բացի հեռուստատեսությունում աշխատելուց, Մուրը զբաղվել է լուսավորչական գործունեությամբ եւ գրել մի քանի գիտական հանրահայտ գրքեր աստղագիտության մասին, այդ թվում Queen խմբի կիթառահար Բրայան Մեյի հետ համահեղինակությամբ, որը կրթությամբ նույնպես աստղագետ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ