News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները սկսել են աշխատանքը: Այդ մասին այսօր՝ հունվարի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հեյդի Տալիավինին, որը գլխավորում է փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը:

Ըստ նրա՝ առաքելության կորիզը կազմում են ԵԱՀԿ 11 երկրների 13 ներկայացուցիչներ: Շուտով Հայաստան կժամանեն երկարաժամկետ 24 դիտորդներ, իսկ քվեարկության ընթացքին կհետեւեն կարճաժամկետ 250 դիտորդներ:

Կդիտարկվի ինչպես քարոզարշավը, այնպես էլ դրա լուսաբանումը լրատվամիջոցներում, հնարավոր դատաքննությունները: Եվրոպական դիտորդները ուշադրությունը կսեւեռեն ընտրությունների՝ ժողովրդավարական չափանիշներին համապատասխանության վրա, որոնք Հայաստանը ընդունել է ներպետական կանոնադրությամբ: Ընտրություններից հետո դիտորդները որոշ ժամանակ կմնան հանրապետությունում՝ հետընտրական գործընթացները դիտարկելու համար: Ընտրությունների երկրորդ փուլի անհրաժեշտության ծագման դեպքում դիտորդները կմնան երկրում: Նախքան ընտրությունները, միջանկյալ երկու զեկույցներ կներկայացվեն, իսկ ընտրություններից ութ շաբաթ հետո կներկայացվի ամփոփիչ զեկույցը:

Հեյդի Տալյավինին հատուկ ընդգծել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին հետաքրքրում է ընտրական գործընթացի ժողովրդավարությունը, այլ ոչ թե ընտրությունների արդյունքները: «Մենք եկել ենք, որ հետեւենք ընտրություններին, այլ ոչ թե քննադատենք կամ պարտադրենք», - նշել է Հեյդի Տալյավինին, ընդգծելով, որ  առաքելությունը ղեկավարվում է օբյեկտիվության սկզբունքներով, եւ այն բոլոր երկրներում, որտեղ գոյություն ունեն դիտորդական առաքելություններ, առաջնորդվում են միեւնույն մեթոդներով: Հեյդի Տալյավինին հիշեցրել է, որ  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները  ժամանել են երկրի իշխանությունների հրավերով, եւ հատուկ շնորհակալություն է հայտնել ժամանակին ուղարկված հրավերի համար:

Առաքելության ղեկավարը նաեւ հայտնել է  նախօրեին  Հայաստանի ԿԸՀ-ի եւ ԱԳՆ-ի ղեկավարների, նախագահի թեկնածուների, կուսակցությունների,  լրատվամիջոցների ներկայացուցիչների,  քաղաքացիական հասարակության հետ կայացած հանդիպումների մասին: Ըստ նրա`Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ արդեն կայացած հանդիպումների ընթացքում հայտարարվել է զանգվածային համագործակցության մտադրության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ