News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրված բնական գազի ծավալները 2012թ. ընթացքում ավելացել են 22,3 տոկոսով՝ կազմելով 1 967,2 մլն խ.մ՝ 2011թ.-ի 1 609,1 մլն-ի դիմաց: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին «Հայռուսգազարդից»:

Նշված ժամանակահատվածում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից իրացվել է 1 609 մլն խ.մ, ինչը 4,8%- ով ավելի է 2011թ.-ի համեմատ:

Նախորդ տարվա համեմատ 23,7 %- ով ավելացել են էներգետիկայի եւ 2%- ով՝ արդյունաբերության ոլորտների կողմից սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 231,9 մլն եւ 254,7 մլն խ.մ: 15,4%-ով ավելացել է ԱԳԼՃԿ-ների կողմից բնական գազի սպառումը՝ կազմելով 418 մլն խ.մ:

Նշված ժամանակահատվածում 1,6%- ով նվազել են բնակչության եւ 12,1%- ով այլ սպառողների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 542 մլն եւ 162,4 մլն խ.մ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ