Ցեղասպանության ճանաչման հարցում մեծ դեր ունեն երկրների օրենսդիր մարմինները եւ ժամանակն է, որ եղած փաստերը բերվեն իրավական հարթություն: Այս մասին այսօր` ապրիլի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ Գեւորգ Դանիելյանը: Նրա խոսքով՝ միջազգային իրավունքում ոչ մի փաստաթուղթ չի կարող ունենալ այն արժեքը, ինչ իրավական ակտը: «Երեւի թե մեր թերությունը, քաղաքականության մեջ խոցելի փաստն այն է, որ չենք կարողացել քննարկման առարկա դարձնել իրավական ակտերը: Մարդկության մեջ այս կարգի դատավարությունները քննվում են երկու տարբերակով` ազգային դատարանի կողմից եւ միջազգային դատական ատյանների կողմից: Որպես զուգահեռ կարող եմ բերել Նյուրնբերգյան դատավարությունը»,- ասաց Գեւորգ Դանիելյանը:
Նա նշեց նաեւ, որ պատահական չէ, որ Թուրքիան ձգտում է, որ այն երկրները, ովքեր ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, վերանայեն իրենց որոշումը:
Դանիելյանն ընդգծեց, որ բնաջնջումը եղել է ոչ միայն քաղաքական, այլեւ՝ էթնիկ հողի վրա: Ինչ վերաբերում է տեղահանումներին, նա ընդգծեց, որ թեեւ ասում են կես միլիոն բանկչություն է տեղահանվել, բայց օրինակ Թալեաթն իր հուշերում գրում է, որ երկու անգամ ավելի է: Գեւորգ Դանիելյանը տեղակացրեց նաեւ, որ Թուրքիայի իշխանությունները գտնում են, որ այս դատավարությունները եւ դատական ակտերը տեղի են ունեցել միջազգային հանրության ճնշման ներքո:
Դանիելյանն ահանզանգեց նաեւ, որ Թուրքիան ամեն ինչ անում է, որ այդ դատական ակտերը չդառնան քննարկման առարկա:




























