News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Նոր Մոսկվայում» արյունալի վթարի պատճառ հանդիսացող վարորդը մեկնել էր Հայաստանից՝ զոհված որդու տապանաքարի համար գումար հայթայթելու համար: Այս մասին ՆՏՎ-ի լրագրողներին է պատմել Հրաչյա Հարությունյանի եղբայրը՝ Հարութը:

Նրա խոսքով՝ եղբայրը Երեւանից Մոսկվա է մեկնել արտագնա աշխատանքի: Նախկինում նա կռվել է եւ կոնտուզիայի ենթարկվել: Նրա 21-ամյա որդին մեկ տարի առաջ զոհվել է բանակում եւ Հրաչյան ցանկանում էր լավ տապանաքար պատրաստել նրա գերեզմանի համար:

«Մեր ընտանիքից ոչ ոք չէր ցանկանա նման վնաս պատճառել: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ, ամենայն հավանականությամբ արգելակներն են խափանվել: Նա փորձել է այնպես անել, որ ոչ ոքի վնաս չպատճառի: Նա արել է այն, ինչ կարողացել է»,-հայտարարել է Հարութ Հարությունյանը:

Երեւանում 46-ամյա Հրաչյան թողել է կնոջը, դստերը, թոռանն ու տարեց հորը:

Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Օզնոբիշինո բնակավայրի մոտ: Մանրաքար տեղափոխող բեռնատարը դուրս գալով երկրորդական ճանապարհից բախվել էր ԼԻԱԶ ավտոբուսին, որում եղել էր 41 մարդ: Վթարի արդյունքում զոհվել է 18 մարդ, եւս 20-ը տուժել են: Այսօր Մոսկվայում եւ Մոսկվայի երկրամասում սուգ է հատարարվել:

Սարսափելի պատահար «Նոր Մոսկվայում». Բեռնատարը բախվել է ավտոբուսին

Տեսագրանցող սարքը նկարահանել է «Նոր Մոսկվայի» սարսափելի պատահարը

Սկզբում հաղորդվում էր, որ ԿամԱԶ-ի վարորդը մահացել է, հետո պարզվել է, որ նա դուրս է նետվել խցիկից եւ ողջ մնացել:

«Նոր Մոսկվայում» ավտոբուսը երկու մասի բաժանած բեռնատարի վարորդը հայ է

Քննիչներն առայժմ չեն կարողացել հարցաքննել Հրաչյա Հարությունյանին: Բժիշկներն ասում են, որ նա շոկի մեջ է:

Քննիչները չեն կարողացել հարցաքննել հայաստանցի վարորդին՝ «Նոր Մոսկվայում» սարսափելի ավտովթարի ենթադրյալ մեղավորին

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ