News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանցի վարորդ 46-ամյա Հրաչյա Հարությունյանը, ով «Նոր Մոսկվայում» իր բեռնատարով բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, չի կարողացել պատասխանել ոստիկանների հարցերին: Ինչպես Life News-ին հայտնել են իրավապահ մարմիններում, 46-ամյա Հրաչյայի առողջական վիճակը թույլ չի տվել նրան խոսել: «ԿԱՄԱԶ»-ի վարորդը նույնիսկ չի կարողացել ասել իր անունը:

«Նոր Մոսկվայում» տեղի ունեցած սարսափելի ավտովթարի ենթադրյալ մեղավորի փաստաբան Ալեքսանդր Մելցեւը հայտնել է, որ Հարությունյանը «խոսել չի կարողանում, բայց աչքերը բացում է»: «Նա ներքին վերջույթների կրկնակի կոտրվածքներ, սալջարդ, գանգուղեղի եւ կրծքավանդակի վնասվածքներ ունի: Բժիշկները որոշել են նրան արհեստական կոմայի վիճակում պահել: Դա անհրաժեշտ է հիվանդի տեղափոխման եւ հետագա բուժման համար, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Բժշկական շրջանակների աղբյուրը Life News-ի հետ զրույցում չի բացառել, որ վարորդը լռում է այլ պատճառով: «Վնասվածքներն այնքան էլ լուրջ չեն: Հնարավոր է, նա պարզապես թաքնվում է իր իբր ծանր վիճակի հետեւում, որպեսզի հետաձգի հարցաքննությունը»,-ասել է աղբյուրը:

Գործակալության տվյալներով՝ հուլիսի 14-ին «ԿԱՄԱԶ»-ի վարորդին տեղափոխել են Բոտկինի 20-րդ հիվանդանոց, որտեղ նա գտնվում է ոստիկանների հսկողության տակ:

Հուլիսի 15-ին Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում սուգ է հայտարարվել «Նոր Մոսկվայում» տեղի ունեցած ավտովթարի զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին, «Նոր Մոսկվայում» խիճով բեռնված «ԿԱՄԱԶ»-ը բախվել է ուղեւորատար «ԼԻԱԶ» ավտոբուսին:

Սարսափելի պատահար «Նոր Մոսկվայում». Բեռնատարը բախվել է ավտոբուսին

Տեսագրանցող սարքը նկարահանել է «Նոր Մոսկվայի» սարսափելի պատահարը

Սկզբում հաղորդվում էր, որ «ԿԱՄԱԶ»-ի վարորդը զոհվել է, սակայն հետո պարզվեց, որ նա դուրս է թռել բեռնատարի սրահից եւ կենդանի մնացել:

«Նոր Մոսկվայում» ավտոբուսը երկու մասի բաժանած բեռնատարի վարորդը հայ է

Հարվածն այնքան ուժգին է եղել, որ ավտոբուսը երկու մասի է բաժանվել: Վթարի հետեւանքով զոհվել է 18, վիրավորվել՝ 64 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ