News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 08
Տեսնել լրահոսը

Արտաշատ քաղաքի 17-ամյա բնակչուհին, ով առաջնեկին ծննդաբերել է 14 տարեկանում, հրաժարվում է իր երկու երեխաներից, որոնցից մեկը 2 տարեկան է, իսկ մյուսը՝ 11 ամսական: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ Արարատի մարզպետարանի կանանց եւ երեխաների իրավունքերի պաշտպանության վարչության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը:

Նա պատմեց, որ աղջիկը ծնունդով Արմավիրից է, 14 տարեկանում հարս է եկել Արտաշատ: Սակայն ըստ տարածված խոսակցությունների՝ վերջին ամիսներին  նոր ընկեր է գտել եւ ցանկանում է հեռանալ երեխաներից եւ ամուսնուց եւ կյանքը կապել նրա հետ:

«Ոստիկանության անչափահասների բաժինը, Արտաշատի քաղաքապետարանի խնամակալության հոգաբարձուների բաժինը եւ մարզպետարանի կանանց եւ երեխաների իրավունքերի պաշտպանության վարչությունը համատեղ համագործակցելով փորձում ենք նրան հետ պահել այդ քայլից: Մի սեղանի շուրջ զրուցել ենք այդ աղջկա, ամուսնու եւ սկեսուրի հետ: Նա հայտնեց, որ ցանկանում է  հեռանալ, իսկ ամուսինն ու սկեսուրը պատրաստ են նրան ներել, եթե որոշումը փոխի: Աղջկա մորն էլ ենք հրավիրեցինք, որ հետը խոսի: Ցանկանում են եւ ամեն ինչ անում ենք, որ ընտանիքը չբաժանվեն եւ երեխաներից չհրաժարվի, այլ ընտանիքը միավորվի եւ միասին ապրեն»,- մանրամասնեց Գագիկ Պողոսյանը եւ ավելացրեց, որ աղջկան ցանկանում են երեխաների հետ ուղղորդել «Լայթ Հաուս» Հայ-Ամերիկյան Բարեգործական հիմնադրամ, որ հոգեբաններն ու մասնագետները աշխատեն նրա հետ եւ նա կրկին վերդառնա ընտանիք:

«Լայթ Հաուս» Հայ-Ամերիկյան Բարեգործական հիմնադրամի տնօրեն Նաիրա Մուրադյանը եւս պատրաստակամություն հայտնեց նրան ապաստանել իրենց կենտրոնում:

Տպել
Ամենաշատ