News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Սեւանի 13-ամյա բնակչուհին մինչեւ Վարսեր գյուղի բնակիչ, Ճանապարհային ոստիկանության աշխատակից 24-ամյա Վահագն Հ.-ի եւ 25-ամյա Սասուն Ա.-ի հետ սեռական հարաբերություններ ունենալը շատ տղաների հետ է սեռական հարաբերություն ունեցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեղադրյալ Վահագնի մայրը՝ Նելլին, եւ ավելացրեց, որ սպասում են դատավարությանը:

Հարցին, թե հանդիպե՞լ են այդ անչափահասի կամ նրա ծնողների հետ, նա պատասխանեց, որ նրանց հետ խոսելու ոչինչ չունի: 

Հիշեցնենք, որ Սեւանի 13-ամյա բնակչուհուն բռնաբարելու գործով ձերբակալվել են Վարսեր գյուղի բնակիչ, ՃՈ աշխատակից 24-ամյա Վահագն Հ.-ն եւ 25-ամյա Սասուն Ա.-ն, նրանց դեմ հարուցված քրեական գործը (ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Բռնաբարություն մի խումբ անձանց կողմից անչափահասի նկատմամբ) վերաորակվել է Քր.օր.-ի 141 հոդվածով (18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ):

ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետը նախատեսում է 4-10 տարի ժամկետով ազատազրկում, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածը տուգանք 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը 2 տարի ժամկետով:

Հարազատները պատմել էին նաեւ, որ անչափահասի հետ Սասունն է ծանոթ եղել: Նրանք ծանոթացել են սոցցանցի միջոցով եւ հերթական ժամադրության ժամանակ  Վահագնն էլ է նրանց միացել: Հարազատները պնդում են, որ անչափահասի համաձայնությամբ են նրանք սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 13-ամյա աղջնակին բռնաբարելու գործով ձերբակալվել են Վարսեր գյուղի բնակիչ, Ճանապարհային ոստիկանության աշխատակից 24-ամյա Վահագն Հ.-ն եւ 25-ամյա Սասուն Ա.-ն: Գործը փոխանցվել է ՀՔԾ:, որտեղ գործի վարույթն արդեն ավարտվել է:

Վարսեր  գյուղի գյուղապետ  Զավեն Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, թե չգիտի իրականում ինչ է կատարվել, բայց դրական էր գնահատել երիտասարդներին: Սեւան քաղաքի մի բնակչուհի, օգոստոսի 4-ին, հաղորդում է տվել ոստիկանության Սեւանի բաժնում, որ դուստրը՝ 13-ամյա Հ.-ն, նույն օրը, ժամը 4.00-ի սահմաններում, դուրս է եկել տնից ու չի վերադարձել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ոստիկանության Սեւանի բաժնի եւ ԱԳԲ ծառայողների համատեղ որոնողական գործողությունների շնորհիվ Հ.-ն հայտնաբերվել է Սեւան քաղաքի Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկում ու ներկայացվել բաժին, որտեղ հայտնել է, որ այդ ժամանակահատվածում ինքը գտնվել է Կոտայքի մարզի Հանքավան գյուղում: Աղջկա դաստակին առկա էին քերծված վնասվածքներ, ինչի կապակցությամբ նա բանավոր հայտարարել էր, որ ինքն իրեն վնասել է ապակու կտորով, քանի որ վախեցել է մորից: Իսկ Հատուկ քննչական ծառայությունից հայտնել էին, որ  ավարտվել է 13-ամյա անչափահասի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
Ամենաշատ