Իրավապահների ստուգումները բացահայտել են  Հայաստանի քաղաքացուն Կիեւից Բաքու ուղարկելու հարցում բոլոր մեղավորներին: Ինչպես արդեն հաղորդվել էր, Ուկրաինայի հայերի միությունը իրավիճակն իր վերահսկողության տակ է պահում: Ուկրաինայի հայերի միության նախագահ, պատգամավոր Վիլեն Շատվորյանը պագամավորական հարցումներ է իրականացրել, որպեսզի պարզվեն միջադեպի բոլոր հանգամանքներն ու մեղավորները:

Ինչպես հայտնի է դարձել AnalitikaUA.net-ին, Կիեւի մարզի դատախազությունը լրացուցիչ ստուգում է իրականցրել եւ բացահայտել բոլոր մեղավորներին եւ սահմանել նրանց պատասխանատվության ենթարկելու միջոցները:

Հիշեցնենք, որ Հայաստանի 22-ամյա քաղաքացի Ասատուր Խաչատրյանին Կիեւի օդանավակայանից սխալմամբ նստեցրել էին դեպի Բաքու չվերթ իրականացնող օդանավը՝ Երեւանի փոխարեն: