News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մաքսային միություն մտնելուց հետո Հայաստանի ալմաստահատման արդյունաբերությունը կարող է շահել անմշակ ալմաստների  արտահանման մաքսատուրքի վերացումից: NEWS.am-ի թղթակցին  նման կարծիք է հայտնել  ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

«ԱԼՌՈՍԱ պետական ընկերությունը, որը նախկինում ալմաստներ էր վաճառում հայ ձեռնարկություններին, այժմ նման քաղաքականություն չի վարում: Հիմքեր չկան ենթադրելու, որ վաճառքը կվերսկսվի ՄՄ Հայաստանի մուտք գործելուց հետո: Փոխարենը մեր արտադրամասերը կարող են շահել ռուսական արտահանման մաքսատուրքերը վերացնելուց», – նշել է նախարարը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանից ալմաստների արտահանման հարկը կազմում է 6.5%: Հարկերը վերացնելու ցանկալիությունն են մատնանշում նաեւ ռուսական արտադրողները, սակայն միայն տեղական աշխատողների համար՝ հումքը վաճառելու նպատակով: Մասնավորապես, ավելի վաղ ադամանդներ արտադրող ռուսական խոշոր «Կրիստալ» ընկերությունը նշել էր, որ իրենց ստացած ալմաստների մի մասը շահավետ է մշակման հանձնել Ուկրաինայում, Բելառուսում եւ Հայաստանում, սակայն արտահանման հարկերը չեզոքացնում են այդ շահույթը: 2009թ.  «Կրիստալը» նախատեսել էր համագործակցել հայկական ալմաստի վերամշակման ընկերությունների հետ, սակայն սառեցրել էր այդ ծրագիրը՝ համաշխարհային ճգնաժամի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ