Երեւանի Շիրակի փողոցում գտնվող ազգային հերոս Մովսես Գորգիսյանի արձանը պղծել են: Անհայտ քաղաքացին ներկով անպարկեշտ խոսքեր ու հայհոյանքներ է գրել Գորգիսյանի կիսանդրու ներքեւի հատվածի վրա: Թաղամասի բնակիչները դա նկատել են վաղ առավոտյան եւ նրանից մեկը դիմել է ոստիկանության բաժին:

NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ դեռ չեն հայտնաբերել վանդալին: NEWS.am-ի հետ զրույցում նշել են, որ նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննության բաժանմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: