News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը արտահայտել է իր խորին անհանգստությունը՝ կապված Փերինչեքի գործի հետ՝ հիշեցնելով, որ Շվեյցարիայի Դաշնային դատարանը ու Ազգային խորհուրդը հստակորեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմական փաստ, գրում է «Nouvelles d'Arménie»-ն:

Պաշտոնական նամակում, որն ուղարկվել է Շվեյցարիայի ոստիկանությանն ու արդարադատության դաշնային դատարանին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Օլաֆ Ֆյուկսե Տվեյտը կոչ է անում «Շվեյցարիայի կառավարությանն օգտվել ՄԻԵԴ որոշումը բողոքարկելու իր որոշումից, որը վիրավորում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»:

Տվեյտի խոսքով՝ այդ հարցը «բարոյական ու սոցիալական նշանակություն» ունի:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է հակահայ թուրգ գործիչ Դողու Փերինչեքի՝ ընդդեմ Շվեյցարիայի հայը, իր որոշումը հիմնավորելով խոսքի ազատութան սկզբունքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ