Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 25-ին, ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի Միկոյան փողոցի տներից մեկի հոգեպես անհավասարակշիռ բնակիչ 34-ամյա Տ. Ք.-ն դուրս է եկել տանից՝ թողնելով հագուստը տան մոտակայքում, եւ չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատի եւ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը

Ժամը 23.30-ին որոնողափրկարարաական աշխատանքները դադարեցվել են անբարենպաստ եղանակի եւ վատ տեսանելիության պատճառով:

Ապրիլի 26-ի ժամը 07.52-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են: