Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի ուղղությամբ մայիսի 9-ին կրակոցներ են հնչել: Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ «լուրջ բան չկա, ամենօրյա կրակոցներ են եղել»:
NEWS.am-ի տեղեկություններով՝ Չինարիի բնակիչները երեկ կեսօրին գնացել էին Անհայտ զինվորի հուշաքարին ծաղիկներ դնելու: Հենց այդ ընթացքում ադրբեջանական կողմը սկսել է կրակոցներ արձակել: Բարեբախտաբար տուժածներ չկան: Ընդհանուր առմամբ եղել են մի քանի տասնյակ կրակոց:
Նշենք, որ հուշաքարը գտնվում է Չինարիից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:




























