News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կազանում բժիշկ-ուսանուհին լուսանկարել է իրեն մարդու փայծաղը ձեռքին եւ տեղադրել Instagram-ում, հաղորդում է РЕН ТВ-ն: Լուսանկարների մասին պատմել է տեղի բնակիչը, որը հայտնաբերել է դրանք Instagram-ում:

«Երեկ մտա Instagram եւ որոշեցի նայել լուսանկարները, որոնք տեղադրված էին «#ркб հեշթեգով: Պատահաբար տեսա այդ լուսանկարները: Այս սարձարձակությունն ինձ վրդովվեցրեց: Աստված չանի ընկնեմ այդ բժիշկների ձեռքը»,-երիտասարդի խոսքն է մեջբերել հեռուստաալիքի կայքը:

Ուսանողուհին սոցիալական ցանցում հրապարակել է երկու լուսանկար: Առաջինում ժպտացող ուսանողուհու ձեռքին պատռված փայծաղ է, երկրորդում կնոջ վնասված ձեռք է: Աղջիկը հեռացրել է լուսնկարները աղմուկ բարձրանալուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ