News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Microbrachius dicki հնագույն ձուկը առաջին կենդանատեսակն է, որ զբաղվել է բեղմնավորմամբ, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Nature ամսագրում գիտնականների տպագրած ուսումնասիրությունը:

Աղբյուրը նշում է, որ ձկան այս հնագույն տեսակը գոյություն է ունեցել շուրջ 385 մլն տարի առաջ` ժամանակակից Շոտլանդիայի տարածքում: Ավստրալիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Լոնգը քարացած մնացորդներով արկղում հայտնաբերել է տարօրինակ L-ատիպ կցորդ` արու ձկան մոտ: Գիտնականը ենթադրել է, որ դա սեռական օրգան է: «Անատոմիական առանձնահատկությունների պատճառով ձկները չեն կարողացել  սեռական հարաբերություններ ունենալ ավանդական դիրքով, նրանք դա արել են կողք կողքի, ինչպես պարելիս », - մեջբերում է թերթը գիտնականների հոդվածից մի դրվագ:

Զարմանալի է, սակայն սեռական բազմացման նոր տարբերակը երկար չի գործել կենդանիների աշխարհում. Էվոլյուցիայի ընթացքում ձկները վերադարձել են ձվադրմանը, երբ սերմնահեղուկը եւ ձվաբջիջները ծով են արտանետվել երկու սեռի ներկայացուցիչների կողմից:  Միայն մի քանի մլն տարի անց է զուգավորումը վերսկսվել մոլորակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ