News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռոչեսթրի համալսարանի բժիշկները պարզել են, որ պլաստմասը նվազեցնում է կանացի լիբիդոն, եւ այդ կերպ ստիպում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին խուսափել սեքսից, հաղորդում է «FedPost»-ը:

Ինչպես նշում է աղբյուրը, պլաստմասում վնասակար քիմիական նյութեր են առկա՝ ֆտալատներ, որոնք իրենց հերթին պոլիվինիլքլորիդով ծածկույթ ունեցողների լոգարանի եւ կոնտեյներների համար վարագույների բաղադրության մեջ են մտնում:

Բրիտանացի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ կանայք, որոնց օրգանիզմում մեծ քանակությամբ ֆտալատներ են հայտնաբերվել, երկու անգամ ավելի հաճախ էին հրաժարվում սեռական հարաբերություններից:

Հետազոտողները խորհուրդ են տվել գերադասել փայտե հատակը, լոգարանում պլատսմասե վարագույրները փոխարինել ապակուց դռներով, խուսափել պլաստմասե փաթեթավորմամբ սնունդից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ