News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հետազոտողները հայտնաբերել են, որ մարդու ուղեղը կարող է ինքնուրույն սնունդն անալիզի ենթարկել, ինչպես նաեւ հաշվել դրա կալորիականությունը:

Ըստ fedpost.ru-ի, գիտնականները նշել են, որ նախկինում անհայտ մեխանիզմը կարող է պատասխանատու լինել այն հանգամանքի համար, թե ինչու է մարդն այս կամ այն ուտելիքն ընտրում: Հաստատվել է, որ մարդու ուղեղը հաշվում է յուրաքանչյուր ուտեստի կալորիականությունը:

«Ավելի հին հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաներն ու մեծահասակները, որպես կանոն, ընտրում են կալորիաներով հարուստ ուտելիքը»,- նշել է հետազոտության հեղինակ, Մոնրեալի նյարդաբանական ինստիտուտի նյարդաբան Ալեն Դագերը: Նրա խոսքով՝ կալորիաներով հարուստ սննդի մատչելիությունն ու էժան գինը ճարպակալման աճի պատճառ է հանդիսանում:

Հետազոտությանը մասնակցել է 29 առողջ մարդ, որոնց խնդրել են 50 ծանոթ մթերքների նկարներ դիտել: Կամավորներին խնդրել են գնահատել, թե որքանով են հավանել այս կամ այն ուտելիքը՝ գնահատելով 1-20 սանդղակով, ինչպես նաեւ գնահատել ուտեստի կալորիականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ