News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մաշկի փոփոխությունները ծերացման ամենանկատելի նշանն են: Նոր հետազոտության համաձայն, շատ կանայք դեմքի վիճակով ավելի շատ են մտահոգվում, քան ողջ մարմնի:

Կանանց 25 տոկոսը համարում է, որ իրենց մարմինն ավելի արագ է ծերանում, քան իրենք սպասում էին, որովհետեւ նրանք մոռանում են հետեւել ու խնամել այն, հաղորդում է Hindustan Times-ը: Կանանց կարծիքով՝ ծերացման նշաններն ավելի նկատելի են ձեռքերին, դեմքին ու վզին:

Հետազոտության յուրաքանչյուր 10-րդ մասնակից կինը դժգոհ է իր մաշկից: Յուրաքանչյուր 3-րդը միայն ժամանակ առ ժամանակ է զգացել, որ իր մաշկն առողջ է եւ լավ տեսք ունի: Արտաքին տեսքի վատթարացման հիմնական պատճառը կանայք համարում են ջրազրկումը, սնուցող կրեմների ոչ բավարար օգտագործումը, ծխելը եւ ոչ ճիշտ սննդակարգը, հաղորդում է MedDaily-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ