News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բրոքի համալսարանի գիտնականները վերլուծել են միջին տարիքի մարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքները, որոնք մի մասը նախկինում տառապել է դեպրեսիայով: Դեպրեսիայով տառապող մարդիկ, որպես կանոն, իրեն անցյալն ու ներկան ավելի բացասական են գնահատել, քան նրանք, որոնք չեն տառապել այդ հիվանդությամբ: Միաժամանակ, բացասական գնահատականը նրանք չեն տարածել ապագայի վրա, գրում է Business Standard-ը:

Հետազոտողները ուսումնասիրել են մասնակիցների սուբյեկտիվ պատկերացումները նրանց կյանքի բոլոր երեք փուլերում: Առանց դեպրեսիայի մարդիկ համարել են, որ իրենց կյանքից բավականություն ստանալը աստիճանաբար կաճի: Դեպրեսիայով մարդիկ կարծում են, որ իրենց կյանքը կտրուկ կբարելավվի, հաղորդում է MedDaily-ը:

Պարզվում է, որ անգամ կլինիկական դեպրեսիայի դեպքում մարդիկ հավատում են, որ ապագայում իրենց կյանքը լավանալու է: Սակայն այդ համոզմունքը նրանց համար առաջիկա 10 տարում դեպրեսիայի կրկնվելու ռիսկի գործոն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ