News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի ակտիվիստները, ովքեր մեկ տարի շարունակ պահանջում էին կանանց ավտոմեքենա վարելու իրավունք տրամադրել, նշում են իրենց բողոքի տարեդարձը: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աղբյուրը հիշեցնում է, որ անցյալ տարի տասնյակ կանայք, չնայած իշխանությունների արգելքին, սկսեցին մեքենա վարել: Սոցիալական ցանցերում ակտիվիստուհիները կոչ էին անում նման ակցիա անցկացնել նաեւ այս տարի, սակայն իշխանությունները նման գործողությունների դեմ խիստ նախազգուշացմամբ հանդես եկան:

Արշավի ակտիվիստներից մեկն ասել է, որ երկրում վախի մթնոլորտն աճել է, այդ պատճառով այս տարի գլխավորն այդ խնդրի շուրջ մարդկանց ուշադրությանը գրավելն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ