News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում հոկտեմբերի 27-ին երեկոյան ամուսնու կողմից սպանված 62-ամյա կնոջ մահվան մասին հարեւաններն իմացել են նրա որդու բղավոցներից: Այս մասին NEWS.am-ին պատմեցին հարեւանները:

«Լսեցինք՝ գոռում էր՝ օգնեք, ո՞վ կա: Մերս ի՞նչ եղավ: «Շտապօգնություն» զանգեք, մաման մեռած ա»,-պատմեց հարեւաններից մեկը, որի խոսքով հենց նրա ամուսինը՝ 69-ամյա Ա. Մ-ն է կնոջը սպանելուց հետո զանգահարել ու աշխատանքից տուն կանչել որդուն:

Հարեւանները, որոնց սպանության մասին լուրը հանկարծակիի էր բերել, NEWS.am-ին պատմեցին, որ լավ ընտանիք է եղել, միայն ամուսնու մոտ վերջին մեկ տարում հոգեկան շեղումներ են նկատվել եւ տարիների ընթացքում կնոջ հանդեպ խանդն ավելի է սրվել:

«Շատ էր խանդում, բայց կինը խելոք, սուսուփուս կին էր, ընտանիքին նվիրված: Ջահել ժամանակ էլ ամուսինը միշտ շատ է խանդել: Ուր գնում էր, անգամ եթե խանութ էր գնում, հետեւում էր, հեռվից հետը քայլում էր: Այս վերջին տարիներին էլ հոգեկան շեղումներ ուներ, ուզում էր բաժանվեր կնոջից: Ամբողջ օրը բակում ինքն իրեն խոսելով ման էր գալիս»,-ասաց հարեւանուհիներից մեկը:

Ամուսինները մեկ դուստր ու մեկ որդի ունեն, հոր խանդի պատճառով՝ ամուսնացած դուստրը հաճախ օրերով հայրական  տանն է մնացել: Որդին, ինչպես պատմեցին հարեւանները, ընտանիքի միակ աշխատողն է:

«Արտակարգ երեխեք են երկուսն էլ: Տղան շատ կրթված, խելոք, անշառ տղա է, աշխատում է»,-ասացին նրանք:

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, հոկտեմբերի 27-ի երեկոյան Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հարավ-Արեւմտյան Ա-3 թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել էր 62-ամյա կնոջ դին: Կնոջը տանը դանակի հարվածներով սպանված էր գտել որդին: Սպանության կասկածանքով կնոջ ամուսինը ձերբակալվել էր:

Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն, որի ընթացքում պարզվել է, որ ամուսինը կնոջը սպանել է ծալովի դանակով՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Ամենաշատ