News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շվեցարացի գիտնականները հաճելի անակնկալ են պատրաստել բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ճիշտ սնվել՝ սննդակարգում ավելացնելով մրգի ու բանջարեղենի չափաբաժինը եւ, միաժամանակ, հրաժարվել գազավորված ըմպելիքներից:

Սելեկցիոներները խնձորի նոր տեսակ են ստեղծել, որը կծելուց հետո բերանում քաղցր գազավորված հյութ է հայտնվում՝ ստեղծելով տպավորություն, թե գազավորված ըմպելիք են խմում, գրում է «Mail Online»-ը:

Նոր պտուղը դարձել է շվեյցարական «Լուբերա» այգեգործական կազմակերպության մասնագետների 10 տարի շարունակվող հետազոտական աշխատանքի արդյունքը: Մի շարք անհաջող փորձերից հետո ի վերջո սելեկցիոներներին հաջողվել էր խնձորի երկու տեսակի օգնության հասնել « գազավորվածության» իդեալական քանակության՝ «Ռեսի» տեսակը, որն աճում է Արեւելյան Գերմանիայում, եւ անգլիական «Պիրուետ» տեսակը:

Ստեղծողները պնդում են, որ իրենց խնձորը տարբերվում է շուկայում ներկայացված ցանկացած տեսակից, հաղորդում է «FedPost»-ը:

Հարկ է նշել, որ խնձորից գազավորված հյութ հնարավոր չէ ստանալ: Զագցողությունը բերանում լինում է միայն միրգը կծելուց հետո: Այնպես որ նրանց, ովքեր պատրաստվում էին խնձորից ոչ վնասակար գազարվորված ըմպելիք ստանալ, հիասթափություն է սպասում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ