News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քրոնիկ հոգնածության համախտանիշից տառապող մարդկանց ուղեղն էապես տարբերվում է առողջ մարդկանց ուղեղից, հայտնաբերել են Սթենֆորդի համալսարանի գիտնականները:

Հետազոտությունը նշանակալի փաստարկ կդառնա մինչ այդ բազմիցս կասկածի տակ առնվող հիվանդության վերաբերյալ քննարկումներում:

Սթենֆորդի բժշկական համալսարանի հետազոտողների խումբը համարում է, որ իրենց եզրակացությունները կարող են հանգեցնել ավելի հստակ ախտորոշման եւ բուժման: Նրանք ենթադրում են, որ հետազոտությունը կարող է օգնել հայտնաբերել այն մեխանիզմը, որը պատասխանատում է հիվանդության դրսեւորման համար:

Հաճախ քրոնիկ հոգնածության համախտանիշով հիվանդները չեն հասկանում, թե ինչ հիվանդությամբ են տառապում, սակայն խախտումները, որոնք հայտնաբերվել են հետազոտությունում, կարող են պարզություն մտցնել, գրում է «Mail Online»-ը:

Պատկերագրման երեք բարդ մեթոդների կիրառմամբ հետազոտողներին հաջողվել է հայտնաբերել, որ այս հիվանդների ուղեղը տարբերվում է առողջ մարդու ուղեղից: Հայտնաբերվել են էական տարբերություններ:

Այս հիվանդությունից տառապում է ԱՄՆ-ի 1-4 մլն բնակիչ, եւ միլոնավորներն ամբողջ աշխարհում: Հստակ թիվ անվանել դժվար է, քանի որ քրոնիկ հոգնածության համախտանիշը դժվար է հայտնաբերել, հաղորդում է «FedPost.ru»-ն:

Այն ժամանակ, երբ բոլոր հիվանդների մոտ ախտանշանները նույնն են՝ մշտական հոգնածություն, որը պահպանվում է ամիսներ շարունակ, հավելյալ ախտանշաները կարող  են տարբեր լինել:

Ախտանշանների համադրությունը կարող է տասնամյակներ շարունակ հիվանդի կյանքը դատարկ դարձնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ