News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աբսուրդ է քրեական հեղինակություն Զապին՝ Անդրանիկ Սողոյանին, Հայաստանում դատելը եւ այստեղ պատիժը կրելը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը:

Պատճառը, ըստ նրա, շատ պարզ է, նրան հեռախուզում էր հայտարարել Ինտերպոլը, հանցագործությունը արձանագրվել է Չեխիայում եւ ամենեւին էլ կապ չունի, որ սպանության պատվերը տվել է հայի համար: «Մի երկրում, որտեղ հանցագործություն է կատարվել եւ այդ երկիրը հետախուզում է տալիս Ինտերպոլով, պարզ է, որ պետք է նրան արտահանձնեն, Չեխիա տանեն, դա է պահանջում օրենսդրությունը, քանի որ էս երկիրը ինտեգրվել է Ինտերպոլին եւ պարտավոր է կատարել Ինտերպոլի բոլոր պահանջները: Եթե Ինտերպոլը հետախուզում է կատարում Չեխիայում կատարված հանցագործության համար, ուրեմն պետք է նրան հանձնել Չեխիային»,-ասաց Սերգեյ Գալոյանը: 

Նա նշեց, որ ընդհանրապես Հայաստանում պատիժը կրելը միայն թերություններ ունի: Զապի դեպքում առավելությունը այն կարող է լինել, որ նրա համար առանձին խուց սարքեն, բարեկամները, ազգականները նրան տանեն, բերեն, կոստյումներ հագցնեն, ամեն ինչով ապահովեն: «Նա պատվեր է տվել սպանել հայ մարդու, թողնենք, թե ինչպիսի մարդ է նա, ինչ է արել, հայ մարդը պատվեր է տվել ադբրեջանցու, ադրբեջանցին պատվերը փոխանցել է ուկրաինացու, էս ուկրաինացին էլ երկու սխալ կրակոց է արել, երկու սխալ մարդ է սպանել: Պատկերացնում եք՝ հայկական բանտում եթե մի հատ թասիբով տղա լինի, ո՞նց կընդունի նրան, եթե ինքը ապացուցի, որ զոհը շատ ավելի կեղտոտ է, սրիկա է, իրեն կընդունեն գլխի վրա է, բայց հարց է՝ կկարողանա՞ ապացուցել»,-ասաց նա:

Քրեագետը պատմեց, որ Անդրանիկ Սողոյանը իր մականունը ստացել է «Զապորոժեցի» նմանության համար, «օրենքով գող» տիտղոսը ստացել է «Լենինականցի Նիգալի» երաշխավորությամբ: «Զապը» մտել էր տնտեսական դաշտ, այսինքն՝ հանցագործություն անում էր միայն տնտեսական շահերից ելնելով, գաղափարներ չկային, նա գործունեություն էր ծավալում արտերկրում, ամուսնացած չէ: Ինչ վերաբերում է նրա՝ «Օշականցի Գեւորիկի» հետ ունեցած վիճաբանությանը, Սերգեյ Գալոյանն ասաց, որ նրա հետ կապված պատմությունները առասպելական, հնարավորի է համարում, ինչը միայն բարձրացնում է «Օշականցի Գեւորիկի» իմիջը:

Նա ոշադրությունը հրավիրեց մի հանգամանքի վրա, որ մեկ օրվա ընթացքում ձերբակալվեց լենինականցի եւ նույն օրը Լենինանականում մարդ են սպանում, դանակահարության հետեւանքով մի երիտասարդ է մահանում:

Նշենք, որ Քրեական հեղինակություն Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, մի քանի տարի է՝ գտնվում է Հայաստանում: Շորթման եւ սպանության գործով 13 տարի ազատազրկման դատապարտված Սողոյանին սրանից որոշ ժամանակ առաջ եւս ձերբակալել էին, սակայն Չեխիայի կողմից չունենալով որեւէ փաստաթուղթ, նրան ազատ են արձակել:

NEWS.am-ի աղբյուրները հայտնել էին, որ այս անգամ համապատասխան փաստաթղթի առկայությամբ նրան ձերբակալել են: Ավելին՝ հայկական կողմը մտադիր է դիմել չեխական կողմին, որպեսզի վերցնի նրա գործի հետ կապված փաստաթղթերը եւ Զապի դատավարությունը անցկացվի Հայաստանում: Քանի որ այս պարագայում հետախուզվողը ՀՀ քաղաքացի է եւ նա հայտնաբերվել է Հայաստանում,  ուստի  նրան արտահանձնելու խնդիր չկա: Հայաստանում կանցկացվի ոչ միայն Անդրանիկ Սողոյանը դատավարությունը, այլեւ նա պատիժը կկրի մեր երկրում:

Հիշեցնենք, որ .2013 թ փետրվարի 28-ին Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը /մականունը՝ «Զապ»/ Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և 2 մասերի /սպանութուն/, 235 հոդվածի 1-ին մասի /շորթում/ մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա  ազատազրկման:  2014թ հոկտեմբերի 20-ին Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից  տրվել է եվրոպական կալանքի սանկցիա, և հայտարարվել միջազգային հետախուզում: Հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր  վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից  հայտնաբերել և բերման են ենթարկել Անդրանիկ Սողոյանին: Ա. Սողոյանը ձերբակալված է, որի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ