News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարաբերությունների խզումը կամ հարազատի վախճանը կարող է մարդուն վշտացնել բավականին երկար ժամանակով: Այժմ գիտնականները հայտնաբերել են պատճառը:

Ինչպես պարզել են գիտնականները, տխրությունը մյուս հույզերից 240 անգամ ավելի երկար է տեւում: Այն հաճախ ուղեկցվում է տհաճ, նույնիսկ ողբերգական իրադարձություններով: Ուստի մարդկանց ավելի շատ ժամանակ է հարկաոր կատարվածի շուրջ մտածելու, այն հաղթահարելու համար:

Բելգիայում Լեւենի համալսարանից Ֆիլիպ Վերդյուն ու Սասկիա Լավրիսենը 233 ուսանողի խնդրել են հիշել հուզական դրվագներ ու հաղորդել դրանց տեւողության մասին: Բացի այդ պետք էր նշել, թե ինչպես են հաղթահարել այդ հույզերը, գրում է բրիտանական «Mail Online»-ը:

27 հույզերից տխրությունն ավելի երկար է տեւում, այն ժամանակ, երբ նման զգացմունքները, ինչպես ամոթն է, զարմանքը, վախը, զզվանքը, ձանձրույթը, զայրույթը ավելի արագ են անցնում: Որպես կանոն, տխրությունը հաղթահարելու համար 120 ժամ է պահանջվում: Ընդ որում ամոթը կամ զզվանքն անցնում են մոտ 30 րոպեում:

Ատելությունը տեւում է մոտ 60 ժամ, երբ ուրախությունը տեւում է 35 ժամ: Ձանձրույթը, որքան էլ երկար է թվում, նույնպես արագ է անցնում, հաղորդում է «FedPost»-ը:

Հետազոտողները հայտնաբերել են, որ կարճ տեւող հույզերը ծագում են իրադարձությունների արդյունքում, որոնց մարդիկ պակաս նշանակություն են տալիս: Մյուս կողմից, երկար տեւող հույզերը պայմանավորված են իրադարձություններով, որոնք մարդու համար գլոբալ հետեւանքներ են ունենում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ