News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում գիտնականները գտել են, թե ինչպես է հնարավոր օդը մաքրել տհաճ հոտերից: Դրա համար նրանք «հոտեր մաքրող միջոցի» նախատիպն են ստեղծել, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Նոր սարքը, ինչպես նշում է աղբյուրը, հիմնված է նույն սկզբունքի վրա, ինչպես եւ աղմուկը վերացնող համակարգով ականջակալները:

Նոր մեթոդի հեղինակները Քուշ Վարշնեյն է եւ նրա եղբայլ Լավը: Նրանք հայտարարում են մաթեմատիկական մոդելի ստեղծման մասին, որը թույլ կտա կանխորոշել, թե ինչպես են մարդիկ ընկալելու այս կամ երեւույթի հոտը: Օրինակ, մի իրը 5,6 բալով կավիճի հոտ ունի, 3,2 բալով՝ նեխուրի, 0,8 բալով՝ ընկույզի(5 եւ 10 բալանոց համակարգով): Տհաճ հոտը վերացնելու համար հարկավոր է պարզել, թե որ միացություններն են հակադարձ արդյունքներ տալու, որպեսզի արդյունքում 0 ստացվի: Վարշնեյների հաշվարկների համաձայն՝ 38 նյութերից բաղկացած կոկտեյլը կարող է զրոյացնել սոխի, թթված կաղամբի, դուրիանի հոտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ