News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իսպանացի գիտնականները երկարատեւ փորձերից ու հետազոտություններից հետո որոշել են ոչ ալկոհոլային գարեջրին վերադարձնել բնական ըմպելիքի համն ու բույրը: Սա հնարավոր է դարձել «առաջնային չափաբաժին» անվամբ գործընթացի շնորհիվ, որը տեղի է ունենում կիսաթափանցիկ շերտի միջոցով հեղուկի գոլորշիացման ճանապարհով:

Գարեջուրը հնագույն ըմպելիքներից մեկն է, որն արդի աշխարհում երրորդ տեղ է գրավում տարածվածությամբ: Ոչ ալկոհոլային գարեջրից սպիրտը հեռացնում են մի քանի եղանակով՝ վակուումային թորում(օգտագործվում է սպիրտի եռման ցածր աստիճանը), դիալիզ եւ խմորում: Այս եղանակներով ոչ միայն ալկոհոլն է վերանում, այլ նաեւ համային հատկանիշները, որոնք բնորոշ են գարեջրին:

Ալկոհոլը գարեջրում լուծիչի դեր է կատարում  բուրավետ միացությունների համար, հաղորդում է «Informing»-ը:

Իսպանացի քիմիկոսները կիսաթափանցիկ մեմբրանի միջոցով կարողացել են գարեջուրը բաժանել երկու մասի: Մեկը կարող է հեղուկ մնալ, որում ալկոհոլն է, մյուսը՝ գազի տեսքով, որն իր մեջ համն է կուտակում:

Հետազոտության ընթացքում գիտնականները 5.5 տոկոս եւ 5.6 տոկոս սպիրտի պարունակությամբ գարեջուր են վերցրել: Էթիլացետատ, իզոբութիլային սպիրտ եւ իզոամիլացետատ նյութերի անջատումից հետո դրանք ավելացրել են ոչ ալկոհոլային գարեջրին՝ 0.1 տոկոսից 1 տոկոս սպիրտի պարունակությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ