News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բարձրաձայն ընթերցանությունը սեփական երեխաների հետ փոխհարաբերության լավ միջոց է: Սակայն երեխայի մտավոր ունակություններն առաջին հերթին կախված են ոչ թե դաստիարակությունից, այլ գենետիկ գործոններից: Ֆլորիդայի համալսարանի գիտնականները պնդում են. եթե դաստիարակությունը դուրս չի գալիս նորմայի սահմաններից, այն զգալի ազդեցություն չի ունենում մտավոր ունակությունների վրա: Այս մասին գրում է The Express Tribune-ը:

Գիտնականները վերլուծել են երիտասարդների, այդ թվում՝ որդեգրված երեխաների տվյալներ, որոնք մասնակցել են դեռահասների առողջության ազգային հետազոտության ծրագրին: Ըստ MedDaily-ի, հետազոտողները ցանկացել են պարզել, արդյո՞ք խոսակցական ինտելեկտը կախված է դաստիարակության առանձնահատկություններից: Այն չափել են նկարներով բառային թեստի օգնությամբ:

Մասնակիցները IQ թեստ են անցել միջնակարգ եւ ավագ դպրոցներում, այնուհետեւ եւս մեկ անգամ՝ 18-26 տարեկանում: Գիտնականները դաստիարակության եւ ինտելեկտի միջեւ կապ չեն հայտնաբերել: Մտավոր ունակությունները տրվել են ժառանգականորեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ